Լրահոս

Հերմինե Նաղդալյանը Կարեն Կարապետյանի դեմ «զակազ» է անում

 

Ազգային Ժողովի ընտրություններից հետո, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը կրկին անցել է իր հին մարտավարությանը: Հիմա էլ նա ամեն կերպ փորձում է պախարակել վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցներին:

Ամիսներ առաջ մամուլի մի շարք հրապարակումներ եղան այն մասին, որ Նաղդալյանի ամուսինեը գնել է լրատվական կայքերից մեկը, որի միջոցով  փորձում է սև քարոզչություն իրականացնել Կարեն Կարապետյանի դեմ: Այն ժամանակ մամուլի որոշ հրապարակումների համաձայն նրան հրավիրել էին նախագահական նստավայր ու հասկացրել, որ իր նման գործելաոճը այլևս չի ներվի:

Եվ ահա ամիսներ անց, Հերմինե Նաղդալյանը իր ամուսնու տիրապետության տակ գտնվող նույն ռեսուրսով փորձում է  անվանարկել Կարեն Կարապետյանին մոտ կանգնած գործիչներին: Իհարկե այս անգամ նա այնքան քաջություն չունի, որպեսզի ուղիղ կերպով Կարեն Կարապետյանին քննադատի ու դա անում է միջնորդավորված:

Հետաքրքիր է այս անգամ նրան դա կներեն, թե ոչ: Ի վերջո բոլորին է հասկանալի, որ նա թիմի ներսում լարվածություն է ստեղծում: Ամենայն հավանականությամբ նրան այս անգամ կպատժեն ու դժվար թե հայտնվի նորից ԱԺ փոխխոսնակի պաշտոնում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara