good-banner
Լրահոս

Հերթական ապտակը Էրդողանին.Հաջորդը՝ Չեխիան է. նախագահը կհորդորի խորհրդարանին հետևել Բունդեսթագի օրինակին

 

e7ed73d9b0a05885

«Օսմանները ցեղասպանություն են իրականացրել հայերի նկատմամբ և ես կոչ եմ անում Չեխիայի խորհրդարանին հետևել Գերմանիայի Բունդեսթագի օրինակին, որը ճանաչեց  հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում»: Այս մասին  «Parlamentní listy» տված հարցազրույցում հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը: Վերջինս նշել է, որ տվյալ հարցը կքննարկի նաև արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ Հայաստանից վերադառնալուց հետո: Չեխիայի նախագահը, հիշեցնենք, պաշտոնական այցով ժամանել է Երևան: Նախագահ Զեմանը հիշեցրել է նաև, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Սլովակիան, Իտալիան և այլ երկրներ: «Հայաստանից վերադառնալուց հետո ես կդիմեմ Չեխիայի  կառավարությանն ու խորհրդարանին՝ կոչ անելով նրանց հետևել Գերմանիայի օրինակին և պաշտոնապես ճանաչել Հայոց Ցեղասպանությունը», — ասել է նա: Նշենք, որ Միլոշ Զեմանը Հայաստան կատարած այցի շրջանակում կայցելի նաև Ծիծեռնակաբերդ հուշահամալիր:

Աննա Հովակիմյան

Նյութի աղբյուր Elq.am

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing