Լրահոս

Հերթական խորհուրդը Արամ Զ. Սարգսյանին

 

Ի պատասխան Արամ Զավենի Սարգսյանի հերթական հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը մեզ հետ զրույցում նշեց. «Եթե Արամ Զավենի Սարգսյանը ընդդիմադիր լինելու չափորոշիչ  է համարում  սեփականություն ունենալը, ապա Արամ Զավենի Սարգսյանին հիշեցնենք, որ ինքը ևս Արարատում խոշոր սեփականատեր է`   մասնավորապես, ունի կրի գործարան և ըստ այդմ, Արամ Սարգսյանի  չափորոշիչներով ինքը որևէ կերպ չի կարող լինել ընդդիմադիր:

Ի դեպ Արամ Սարգսյանին է պատկանում նաև «Արարատ ցեմենտի» հին գործարանը, որը վերջինս աշխատեցնելու ունակություն չունենալու պատճառով որպես «զապչաստ»`  մաս-մաս վաճառում է: Արամ Սարգսյանը, փաստորեն, սեփական օրինակով ապացուցում է, որ ինքը ընդդիմություն չէ, այլ իշխանության շահերի սպասարկու:

Ի դեպ, առնվազն հասկանալի չէ, թե ինչպե՞ս կարող է այս իշխանության հրաժարականը պահանջել մեկը, որի եղբայրը աշխատում է ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող նախարար Վիգեն Սարգսյանի օգնական, և ամեն ինչ անում է այս իշխանության վերարտադրության համար: Իսկ ինչ վերաբերում է «Արարատ ցեմենտին», եթե Արամ Սարգսյանի հիշողությունը լուրջ տատանումներ ունի, ապա վերջինիս հիշեցնեմ, որ  «Արարատ ցեմենտը» իր ղեկավարության տարիներին   Ռուսաստանին կուտակել էր գազի ահռելի պարտքեր, և որպիսի գործարանը չանցնի ռուսական կողմին, Գագիկ Ծառուկյանը պարզապես փրկել է գործարանը»:



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara