Հերթական խոշոր վթարը Երևանում. 30-ամյա վարորդը Toyota-ով «ներխուժել է» Նորագավիթի «գաի պոստը»

133

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ու «կասկադյորական» ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Արամ Առաքելյանը իր վարած Toyota Camry մակնիշի 35 ՏN 155 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի պատին և հայտնվել պահակետի ներսում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Առաքելյանն ու նրա ուղևոր՝ համաքաղաքացի, 25-ամյա Նարեկ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache