Լրահոս

Հետաքրքիր է՝ ո՞վ է գտել վարչապետի խորհրդականի կորած դրամապանակը

 

bceb4886af60a2c6a46a7c3cc869d766

 hraparak.am —  Վերջերս մի խորհրդական էլ ավելացավ վարչապետի «խորհրդականների կոլեկցիային»: Արմեն Ավակ Ավակյանը ծնունդով Թեհրանից է, 30 տարեկան, ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Կենտրոնական եվրոպական համալսարանը (Հունգարիա): Աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում՝ գործադիր տնօրենի օգնական, «Գարրիսոն Գրուփ» կազմակերպությունում` վաճառքի գծով փոխտնօրեն և ռեգիոնալ տնօրեն:

Տեսնում եք, թե ինչ յուղոտ պաշտոնների է եղել:

… Ու հանկարծ կարդում եմ նրա կնոջ գրառումը, որով հայտնում է, որ իր ամուսինը տաքսուց իջնելուց կորցրել է դրամապանակը (Տերյան- Սայաթ- Նովա անկյունում): Նշում է, որ դրամապանակում եղել է բավականին մեծ գումար և դա Նոր տարվա շեմին գտնողի ղսմաթն է: Դրամապանակում եղել են բանկային քարտեր…. և այլն… և այլն… Բայց կարևորը դրամապանակը կորցնելը չի, այլ այն, թե ինչ վերաբերմունք կցուցաբերի գտնողը պետական պաշտոնյայի հանդեպ: Շատերն են ասում՝ երանի՜ ես գտնեի դրամապանակը, բայց երբ հարցնում եմ՝ ինչ կանեիք, դժվարանում են պատասխանել: Ինչևէ, հետաքրքիր է՝ ո՞վ է գտել վարչապետի խորհրդականի կորած դրամապանակը: Ո՞մ է բաժին ընկել Նոր տարվա ղսմաթը: ՀԳ Մեր վարչապետը ճիշտ է անում, որ պիջակը  կողքի աթոռից կախում է:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...