LifeStyle Հետաքրքիր Փաստեր

Հետաքրքիր փաստեր գինու մասին

 

vine-320x228

1.Գինին ունի բուժիչ հատկություն: Ահա հատկանշական մի ապացույց. Ավստրիայում ուշ միջնադարում ժանտախտի ժամանակ չէին վարակվում այն անձինք, ովքեր պարբերաբար օգտագործում էին տեղական գինին: Այս ըմպելիքն ունի նաեւ հակաբակտերիալ հատկություն: XIX դարում գինին խոլերայի դեմ պայքարում լավագույն դեղամիջոցն էր համարվում: 1840- ական թվականներին գինեբուժությամբ զբաղվում էին ավելի քան 160 բժիշկ:
2. Կարմիր գինին ունի բազում օգտակար հատկություններ: Կարմիր գինու պարբերաբար օգտագործումը կանխում է աթեոսկլերոզի առաջացումը, նպաստում է օրգանիզմի ամրապնդմանը: Իսկ կարմիր գինին ազատում է վնասակար սովորությունների ազդեցությունից, օրինակ՝ ծխելու:

3. Աշխարհում ամենաբարձր գինու շիշը 1.8 մետր է, այն կշռում է 585 կգ: Անվանում են «5 բարերարներ», քանի որ այն պատրաստել են ավստրիացի 5 գինեգործներ: Այս գինու համար օգտագործվել է «Շիրազ» տեսակի խաղողը: Այդ տեսակի մեկ շիշ գինին արժե 3.5 հազար դոլար: Այդպիսի մեծ շշի համար խցան է հանդիսանում ծառի բավականին հաստ մի կտոր: Եթե դրա տարողությունը լցնենք սովորական շշերի մեջ, ապա կստացվի 387 շիշ գինի:

0_9f7c4_e8cbaca0_L

4.«Գինի» բառը սանսկրիտական ծագում ունի, որը թարգմանաբար նշանակում է «Սեր»:

4125b19faf_184823

5. Գինիների անվանումները հիմնականում ծագում են արտադրման վայրից: Օրինակ` ի պատիվ պորտուգալական Պորտո քաղաքի անվանվել է պորտվեյնը: Մադեյրա կղզու անվանումից առաջացել է գինու մադերա տեսակը: Փրփրուն գինիների անվանումն առաջացել է Ֆրանսիայի Շամպայն նահանգից:

6. Հնագույն գինու շիշը հնագետները հայտնաբերել են Չինաստանում պեղումների ժամանակ: Պահպանման ժամկետը սահմանել են 2000 տարի: Սափորը, որի մեջ լցրել են գինին, պատրաստված է եղել բրոնզից: Այն փյունիկի գլխի տեսք ունի: Այնուհետ, մանրակրկիտ հետազոտություններից հետո, այն սկսել են պահել 5 լիտրանոց ապակե տարաների մեջ:

Աղբյուրը ` galatv.am



Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing