Հետաքրքիր Փաստեր

Հետաքրքիր փաստեր խնձորի մասին

 

women-who-eat-apple-day-report-better-sexual-experiences

Խնձորը համարվում է դիետիկ եւ կենսաակտիվ սննդային մթերք:Կանաչ խնձորն ավելի շատ է պարունակում; վիտամին C, քան կարմիր խնձորը:Խնձորը պետք է ուտել կեղեւով, քանի որ բոլոր սննդարար նյութերը գտնվում են նրա տակ: Այն պարունակում է օգտակար մանրաթելեր, որոնք բարելավում են մարսողությունը: Խնձորի կուտը; խիստ վտանգավոր է առողջության համար: Ստամոքսում այն արտանետում է ցիանական թթու, որը ուժեղ թույն է: Հետեւաբար, խորհուրդ չի տրվում խնձորն ուտել առանց կտերը հեռացնելու:

Ամբողջ աշխարհում աճեցնում են խնձորենու 7500 սորտեր: Խնձորի արտադրության եւ արտահանման առաջատար են համարվում Չինաստանը եւ Միացյալ Նահանգները;Միջին հաշվով, յուրաքանչյուր խնձոր պարունակում է մոտ 70-100 կալորիա:Ըստ վիճակագրության, աշխարհում յուրաքանչյուր երկրորդ մրգատու ծառը՝ խնձորենի է: Կանաչ խնձորը բարենպաստ ազդեցություն է թողնում ոսկրերի եւ ատամների վրա: Բարելավում է տեսողությունը եւ ունի հակաբորբոքային հատկություններ:Խնձորը երկար ժամանակ պահելու դեպքում անգամ, չի կորցնում իր բուժիչ հատկությունները: Շատ օգտակար է նաեւ խնձորի հյութը՝ այն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղը, օգնում է սննդային թունավորումների ժամանակ, նպաստում է նյութափոխանակությանն ու լուծում ավելորդ քաշի խնդիրը:

Ըստ հայտնի լեգենդի, ձգողականության օրենքը բացահայտել է Նյուտոնը, երբ գլխին է ընկել խնձորը:Կարլ Վիլհելմ Սչիլը 1785-ից խակ խնձորներից ստացել է նոր օրգանական թթու, որն անվանել է խնձորի:

3be7645fcf

Հոլանդական նավաստիները առաջին անգամ Չինաստանում տեսնելով նարինջը, անվանել են այն չինական խնձոր (Apfel sine):

Սթիվ Ջոբսի կենսագրությունից: – Խնձորը իմ մրգային սննդակարգի մի մասն է: Ես վերադառնալով խնձորի այգուց մտածեցի, որ ՙApple՚ անունը հնչում է ծիծաղելի եւ անկեղծ …

2005-ին, Ճապոնիայի Հիրոսակի քաղաքում, Չիսատո Իվասակին իր ֆերմայում աճեցրել է  հսկայական խնձոր, որի քաշը կազմում էր 1,849 կգ

Ամենափոքր խնձորն անվանում ենՙRaika՚:

Մեծ Բրիտանիայում, հոկտեմբերի 21-ին անցկացվում է ամենամյա խնձորի օրը: Ամենաերկարակյաց խնձորերնին գտնվում է Ամերիկայում, այն աճեցվել է Պիտեր Ստյուվեսանտի կողմից 1647թ., որի պտուղները ճաշակում են մինչ այսօր:

Շվեյցարիացի ագրոնոմ Մարկուս Քոբերտը աճեցրել է անսովոր պտուղ, որն  արտաքինից  նման է խնձորի, իսկ ներքինից լոլիկի: Նոր պտուղը (կամ բանջարեղենը) կոչվելէ՝ ՙRedlove – Կարմիր Սեր՚, որի համար պահանջվել է 20 տարի:

Աղբյուրը՝ shirak-agro.am



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing