Հղի Լերա Կուդրյավցեւան շուտով տատիկ կդառնա

72

Ընդամենն օրեր առաջ մամուլում հաստատվեցին լուրերը, որ 46-ամյա Լերա Կուդրյավցեւան հղի է, եւ ահա՝ նոր բարի լուր: Հաղորդավարուհու 28-ամյա որդին շուտով հայր է դառնալու:

7days.ru-ի հաղորդամամբ՝ Լերայի որդու՝ Ժանի կինը հղիության ութերորդ ամսում է:

Այսպիսով, ստացվում է, որ Լերան գրեթե միաժամանակ մայրիկ եւ տատիկ է դառնալու :)))

Լերա Կուդրյավցեւան երեխայի է սպասում իր 30-ամյա ամուսնուց՝ հոկեիստ Իգոր Մակարովից: Հաղորդավարուհու հղիության մասին լուրերը սկսեցին շրջանառվել, երբ նրա սիրելին Instagram-ում Լերայի հետ լուսանկարներ հրապարակեց, որոնցում երեւում էր նրա կլորացած փորը:

Հաղորդավարուհին երկար ժամանակ չէր մեկնաբանում իր կարգավիճակի մասին լուրերը, սակայն նրա փոխարեն լռությունը որոշել է խախտել Անդրեյ Մալախովը: Վերջինս Starhit կայքի խմբագրականում հայտնել է, որ Կուդրյավցեւան կրկին մայր է դառնալու:

Նյութը style.news.am — ի։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache