ՀՀ կառավարությունը պատրաստվում է լուրջ փոփոխությունների

115

ՀՀ կառավարությունը պատրաստվում է լուրջ փոփոխությունների ենթարկել պետբյուջեն

ՀՀ կառավարությունը պատրաստվում է պետբյուջեն լուրջ փոփոխությունների ենթարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019թ.-ի բյուջեն գնահատում եմ իներցիոն, որովհետև դա դեռևս մեր կառավարության բյուջեն չէ: Դա ինչ-որ առումով նախկինից եկած իներցիայի բյուջեն է: Դա նախկին կառավարության բյուջեի ուրվականն է: Մեր տրամադրությունն այն է, որ ընթացքում այդ բյուջեն պետք է շատ լուրջ փոփոխությունների ենթարկվի»,- ընդգծց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս հարցում իրենք աշխատանք են տանելու բոլոր ուղղություններով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache