ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնում շրջանառվում է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անունը

1

yelaket.am — Քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը: «Առավոտ»-ի տեղեկություններով հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Ելք» խմբակցության պատգամավորներ եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին, իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին՝ ՀՀ Արդարադատության նախարար նշանակելու մասին:

ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնում, ըստ տարբեր խոսակցությունների շրջանառվում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անունը: Մեր տեղեկություններով, սակայն «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը շարունակելու են իրենց գործունեությունը ԱԺ-ում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նյութի աղբյուրը՝ aravot.am



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache