ԼՐԱԳՐՈՂԸ ՊԱՏՄՈՒՄ Է՝ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԻՐԵՆ ՀԵՏԱՊՆԴԵԼ ՈՒ ԾԵԾԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

0

hraparak.am  Ինչպես տեղեկացրել էինք, այսօր առավոտյան երկու տղամարդ, որոնք, ըստ նախնական տեղեկության, քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել, կառավարության թիվ 3 մասնաշենքի մոտ հետապնդել, ապա ծեծել են լրագրող, «Իրազեկ քաղաքացիներ միավորում» կազմակերպության աշխատակից Տիրայր Մուրադյանին։ Վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ ու շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նրան հետազոտել են, ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, նրան այցելել է նաև բժշկական կենտրոնի ղեկավար Արա Մինասյանը։ Տիրայրի վիճակը հիմա լավ է, ունի գլխի շրջանում փափուկ հյուսվածքների սալջարդ։ Մեր՝ հիվանդանոց այցելության պահին ոստիկանության աշխատակիցը լրագրողից հաղորդում և բացատրություն էր վերցնում կատարվածի վերաբերյալ։

Տիրայր Մուրադյյանը Hraparak.am-ին պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել միջադեպը։

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache