ՀՀ նախագահի հրամանագրերով Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ, իսկ Արթուր Վանեցյանը՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն

2

factor.am — ՀՀ նախագահի հրամանագրերով Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ, իսկ Արթուր Վանեցյանը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համապատասխան հրամանագրերում ասվում է.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.

Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2018թ. Մայիսի 10
Երևան
ՆՀ-295-Ա

 

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Արթուր ՎԱՆԵՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2018թ. Մայիսի 10
Երևան
ՆՀ-296-Ա



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache