ՀՀ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը զեկուցել են վարչապետին

198

ՀՀ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը սահմանված ժամկետում զեկուցել են կատարված աշխատանքների մասին, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Նա այս պահին մանրամասներ չհայտնեց:

Հիշեցնենք՝ երեկվա հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը դավադրություն է, հանցագործություն Հայաստանի պետականության նկատմամբ: Նա հանձնարարել էր իրավապահներին ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության: «Ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու: Երկու ժամ եմ տվել ԱԱԾ-ին և ոստիկանությունը` հայտնաբերեն բոլոր սափրագլուխներին, կարգուկանոն հաստատեն ամբողջ ՀՀ տարածքում: Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դուք որոշել եք մարտահրավեր նետե՞լ հայ ժողովրդին, դե ուրեմն կտեսնեք: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են և ոչնչացվելու»,- ասել էր նա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache