ՀՀ ոստիկանությունը հերքել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հնարավոր հրաժարականի մասին տարածված տեղեկությունը

40

ՀՀ ոստիկանությունը հերքել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հնարավոր հրաժարականի մասին այսօր տարածված տեղեկությունը:

Ոստիկանության պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Լրատվամիջոցներից մեկը լուր է շրջանառել, թե ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հոկտեմբեր ամսին պատրաստվում է հրաժարական տալ:

Հայտնում ենք, որ ոստիկանության պետը շարունակում է աշխատել բնականոն աշխատակարգով և ունի բազմաթիվ երկարաժամկետ ծրագրեր, որոնք իրականացվում և իրականացվելու են կանխանշված ժամկետներում:

Ինչ վերաբերում է ոստիկանության պետի` իբր Եվրոպայում բնակություն հաստատելու «մտադրությանը», ընդամենը և ի գիտություն ասենք, որ մեր հայրենակիցներն այսօր Եվրոպայից տուն են վերադառնում, և այս կարգի «պատումները» ծիծաղելի ու ժամանակավրեպ են:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ անհավաստի լուրերով ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache