Լրահոս

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված միջոցառմանը

 

Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է եղել Արցախի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Հուշ ցերեկույթին մասնակցել են Ռոբերտ Աբաջյանի հարազատները, մտերիմներն ու մարտական ընկերները, զինվորականներ: Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում զոհված հայորդիների հիշատակը:

Ներկայացվել է Ռոբերտ Աբաջյանի անցած ուղու և գործած սխրանքի մասին պատմող տեսաֆիլմը: Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարն երախտագիտություն է հայտնել Ռոբերտ Աբաջյանի ծնողներին հայրենասեր և հերոս զինվոր դաստիարակելու համար:

Վիգեն Սարգսյանը հերոսի ծնողներին է հանձնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան» հատուկ մրցանակը, որը շնորհվել է Ռոբերտ Աբաջյանին Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

elq.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara