Լրահոս

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զենքով գրաված խմբի համակարգող Պավել Մանուկյանը մանրամասներ է հայտնում

 

pavel-manukyan-600x338

ArmLur.am-ը քիչ առաջ հեռախոսով զրուցեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի հետ, ով այս պահին գտնվում է ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում: Ազատամարտիկից փորձեցինք հասկանալ` ինչ իրավիճակ է այժմ այնտեղ եւ որոնք են լինելու նրանց հետագա գործողությունները: -Պարո′ն Մանուկյան, ի՞նչ իրավիճակ է այդտեղ: -Ընդհանուր շատ լավ վիճակ է, մարտական տրամադրված: Ժողվրդի կողքից չենք հեռանա: Ասում են, ոստիկաններից զոհեր կան, վիրավոր էլ կան, չգիտեմ: Ամեն դեպքում նրանք են առաջինը կրակ բացել, եւ պատասխան է եղել: Նրանք շատ լավ գիտեն, որ վճռական ենք տրամադրված, գնալու ենք լրիվս էլ մեռնելու ենք, բայց այստեղից դուրս չենք գա: –Իսկ ձեզանից վիրավորներ կա՞ն: -Մենք երկու վիրավոր ունենք, մեկը հոսպիտալացում է, մեկը այստեղ է: –Այժմ ոստիկաններն ի՞նչ գործողություններ են կատարում: Հնարավո՞ր է հետ դառնաք ձեր պահանջներից: -Հիմա ոստիկանները ձերբակալություններ են կատարում, մեր ընկերների, հարազատների տներն են մտնում եւ այլն: Բայց պետք է գիտակցեն, որ այդ մեթոդով հարց չի լուծվի: Ես հիմա պահանջում եմ, որ դուք գաք եւ ուղիղ եթեր տաք մեր պահանջները: Հենց հիմա եկեք:

Հ. Գ. ArmLur.am լրագրողները գտնվում են դեպքի վայրին շատ մոտ, սակայն ՀՀ ոստիկանության եւ հատուկ ծառայությունների աշխատակիցները չեն թողնում առաջ գնալ: Երբ մեր մուտքը ոստիկանության գունդ ապահովվի, անմիջապես կհեռարձակենք զինված խմբի անդամների պահանջները:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամները պահանջում են, որ ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվի, իսկ Սերժ Սարգսյանն էլ հրաժարական տա և իշխանությունը փոխանցվի ժողովրդին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am