ՀՀԿ-ական պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել

1

aysor.am — Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Ավալյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

« «Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Ավալյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված», — ասված է ԱԺ տարածած հայտարարությունում։

Նշենք, որ Գրիգոր Ավալյանը ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր է։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache