ՀՀԿ-ական պատգամավորների մեծ մասը մետրոյով է Ազգային ժողով գնացել. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»

0

armlur.am — «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ Սերժ Սարգսյանի ընտրությանը մասնակցելու համար ԱԺ եկել են մետրոյով, այն էլ՝ միասին: Ընդ որում, ըստ որոշ տեղեկությունների` կոնկրետ ժամի նրանց համար հատուկ գնացք է աշխատել: Բանն այն է, որ Երեւանում բողոքի ցույցերի պատճառով ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտան, եւ պատգամավորները որոշել են այսպես հաղթահարել պատնեշը, այլապես մտավախություն է եղել, որ եթե ոստիկաններն իրենց մեքենաների առաջ բացեն ճանապարհը, ցուցարարներն էլ կարող են գրոհել:
Մեկ փաստ էլ. ԱԺ մի շարք աշխատակիցներ, մասնավորապես ԱԺ գեներալ պատգամավորների օգնականներից մի քանիսը խորհրդարան են գնացել գիշերը ժամը 4-ի սահմաններում` իրավիճակը ներսից հասկանալու եւ իրենց ղեկավարներին ներկայացնելու համար:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache