Լրահոս

ՀՀԿ-ական պատգամավորներն իրար ծեծում են

 

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ գիշերը թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված երկու թեկնածուների՝ Արման Սահակյանի եւ Տավրոս Գեւորգյանի միջեւ բախում է եղել։

Նախընտրական այս շրջանում ՀՀԿ-ում ոչ միայն բազմակարծությունն է ավանդույթ դարձել, այլ նաև ծեծ ու ջարդը: Ռեյտինգային թեկնածուները չեն կարողանում ձայները միմյանց հետ կիսել ու հաճախակիացել են ներկուսակցական բախումները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նման միջադեպ էր արձանագրվել նաև՝ Արարատի մարզում: Այս մարզում էլ միմյանց ծեծել էին ՀՀԿ-ական պատգամավորներ՝ Արայիկ Գրիգորյանի և Մուրադ Մուրադյանի կողմնակիցները: Մնում է հուսալ, որ այս ծեծի ավանդույթը՝ չի դառնա իրար վրա կրակելու ավանդույթ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing