ՀՀԿ-ԱԿԱՆ ՈՐԵՒԷ ԹԵԿՆԱԾՈՒ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ

0

hraparak.am — Օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսի ընթացքում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ինքը և իր թիմը պատրաստ են ՀՀ-ն առաջնորդելու, և այս պահին դեռ խոսում են ժամանակավոր կառավարության մասին․ «Կարծում եմ՝ ամենակարևոր ու միակ պատասխանատվությունը, որ ժամանակավոր կառավարությունը պետք է ունենա, դա արդար ժողովրդավար ընտրությունների անցկացումն է: Այս թավշյա հեղափոխությունը մեծ պոտենցիալ ու թիմ ունի դրան հասնելու համար: Բայց մենք կներառենք գուցե այլ գործիչների այլ ուժերից, նկատի ունեմ, օրինակ, քաղաքացիական հասարակությունից և այլն»։

Փաշինյանը նաև ասել է․ «Հայաստանում այժմ կատակում են, որ յոթ տոկոսն ավելին էր, քան 93 տոկոսը։ Մեր շարժումը վայելումէ Հայաստանի բնակչության 90 տոկոս աջակցությունը, սփյուռքի անվերապահ աջակցությունը։ Հանրապետական կուսակցությունից որեւէ թեկնածու լինելու Հայաստանի վարչապետ։ Հայաստանում հանրապետական կուսակցության իշխանությունն ավարտվել է։ Այդ կուսակցությունը վերածնելու որեւէ փորձ չի հաջողելու»։

 Հարցին, թե կարող է ինքը լինել վարչապետ, Փաշինյանը պատասխանել է. «Եթե ժողովուրդը նման պատասխանատվություն դնի, չեմ հրաժարվի։ Կարծում եմ այդպես էլ կլինի։


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache