ՀՀԿ-ականները երկու տասնամյակ իրենց բերած չարիքների պատասխաններն ուզում էին ստանալ Նիկոլ Փաշինյանից․ Լևոն Բարսեղյան

1

factor.am — Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն անդրադառնալով այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ի միջև տեղի ունեցած հարցուպատասխանին, ասաց, որ ՀՀԿ-ականների հարցերն ավելի շատ նման էին ինքնախոստովանական ցուցմունքների․ «Հարցերը լսելով կարելի էր կարծել, որ Նիկոլ Փաշինյանն իշխանություն է, իսկ հարցեր տվողները՝ խորհրդարանական ընդիմություն:  Սա հեղափոխություն է, սա արդեն իսկ նշանակում է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել արդեն Հայաստանում։ ՀՀԿ-ականների ճնշող մեծամասնությունը մոռացել էր իրենց դոշերին խփել Հանրապետականի կրծքանշանը, որով արդեն 15-20 տարի քնում- զարթնում էին, զուգարան էին գնում, հարսանիք, կնունք, ծնունդ այսօր մոռացել էին այդ կրծքանշանը։ Ճնշող մեծամասնությունը մոռացել էր նաև փողկապներ կապել, չէր հասցրել երևի։ ՀՀԿ-ականները երկու տասնամյակ իրենց բերած չարիքների պատասխաններն ուզում էին ստանալ Նիկոլ Փաշինյանից»։

Լևոն Բարսեղյանը նշեց, որ տարիներ շարունակ, երբ ՀՀԿ-ականներին էին ասում այն նույն խնդիրների մասին, որոնց մասին նրանք այսօր Փաշինյանին հարցեր էին տալիս, իրենք ջանասիրաբար հերքում և ասում էին, որ նման խնդիրներ երկրում չկան։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache