good-banner
Լրահոս

ՀՀԿ-ականները հերթ են կանգնել Գագիկ Ծառուկյանի դռանը, նա աշխատում է …

 

rus139935659093

Գագիկ Ծառուկյանը հետևողականորեն արեց ամեն բան, որ վերադառնա քաղաքականություն, իսկ արդեն վերադարձից հետո լայն կոնսոլիդացիա է ստեղծել իր շուրջը:

Ոչ միայն բազմաթիվ կուսակցություններ ու հանրության մոտ վստահություն և դրական հեղինակություն վայելող անհատականություններ են հավաքվում իր շուրջը, իհարկե՝ բացառությամբ մեկ – երկուսի ու նրանց պոչիկների, այլև կազմվում է այնպիսի նախընտրական ծրագիր, որին հաստատապես ձայն կտա հասարակության մեծամասնությունը:

Փաստորեն՝ քաղաքականություն վերադառնալով և հաղթահարելով Սերժ Սարգսյանի վախը, Գագիկ Ծառուկյանն իր հետևողական և շարունակական քայլերի շնորհիվ՝ ի դեմս <Ծառուկյան դաշինք>-ի, ձևավորում է իրական իշխանափոխության նախադրյալ, իսկ մասնավորապես իր մասին տեսաֆիլմերի ցուցադրությամբ ու առայժմ նախընտրական ակնարկների մասին առանձին մարդկանց շուրթերով հրապարակումների, հանրության ուշադրությունը մեծապես սևեռում է իր ու իր ղեկավարությամբ ձևավորվող դաշինքի վրա և շուրջը:

Դրա արդյունքում է, որ շատ շարքային ու ոչ շարքային ՀՀԿ-ականներն այս օրերին պարզապես հերթ են կանգնել Գագիկ Ծառուկյանը դռանը և անպայմանորեն ցանկանում են խորհրդարանական ընտրություններում առաջադրվել հատկապես Ծառուկյան դաշինքի համամասնական ընտրացուցակով, կամ՝ ռեյտինգային ընտրաձևով:

Փաստացի՝ Գագիկ Ծառուկյանը ձեռնոց է նետում իշխանությանը, ունի բավարար թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական, թե՛ աշխարհայացքային ռեսուրս առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար:

Նրա կողմնակիցներից արդարևները փաստում են, որ եթե մինչև Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն շատերին թվում էր, որ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ խաղ չկա, ընտրակեղծիքներով, թե՝ առանց դրա, ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմելու, ապա հատկապես վերջին օրերին իրավիճակը գլխիվայր է շրջվել:

Ոչ միայն Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալուց հետո Արարատի մարզի քիչ, թե՝ շատ ազդեցիկ մարդիկ են բացահայտ ու թաքուն գալիս Գագիկ Ծառուկյանի կողմն, այլև՝ ողջ հանրապետությունում կարծես շարժում է սկսվել այդ ուղղությամբ: Իհարկե՝ դրական կարձագանքվի նաև Հովիկ Աբրահամյանի, նրա կողքին կանգնելու մասին հայտարարությունը …

Իսկ <Ծառուկյան դաշինք>-ն, ինչպես հայտնում են ԲՀԿ կենտրոնական գրասենյակի մեր այն նույն աղբյուրները, որոնք տեսնում էին, թե ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի ղեկավարության օրոք ինչպես էր քանդվում Գագիկ Ծառուկյանի ներդրածը, որ դաշինքը սոցիալական հսկա փաթեթով է ներակայանալու նախընտրական քարոզչության բուն շրջանում՝ գյուղատնտեսական տնտեսությունների հետ երկկողմանի պայմանագրեր՝ արտադրված գյուղապրանքները տեղում գնելու մասին, վարկերի մարումներ՝ գյուղացիության համար ահագնացող տնտեսական բեռի թեթևացում, արտասահմանյան ներդրումների մեծ փաթեթներ, որոնք թույլ կտան վերհանել, առողջացնել հայաստանյան տնտեսությունը, դրա արդյունքում, ընդհուպ՝ փոքր և միջին բիզնեսին մի քանի տարով հարկերից ազատում … և այլն:

Այս ամենին ի՞նչ պետք է համադրի, կամ՝ հակադրի ՀՀԿ-ն: Ինչ էլ, որ նրանք ասեն, հաստատապես հանրությունը դույզն-ինչ չի հավատալու: Փշուր անգամ վստահության ռեսուրս չեն թողել իշխանությունները՝ թե՛ քաղաքականապես ակտիվ, թե՛ սոցիալական բեռի տակ կքած, թե՛ արտագաղթի տրամադրությամբ ամեն օր արթնացող ու Հայաստանում օտարի պես ապրող, թե՛ ամեն ինչից հեռու՝ տրանսֆերտներով ապրող, կամ՝ գոյություն քարշ տվող քաղաքացիների մոտ, էլ չենք ասում փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների, գործարարների, անգամ՝ օլիգարխների մասին:

Մնում է միայն, որ Գագիկ Ծառուկյանն անսա մեր հրապարակումներին, իր շուրջը հավաքվածների շրջանում զտի թացը չորից, նոր դիմողների, ՀՀԿ-ից իր մոտ վազողների շրջանում տեստավորում անցկացնի, ու խորհրդարանական մեծամասնության ապահովումն՝ ի դեմս <Ծառուկյան դաշինք>-ի, ապահովված է:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

mitk.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...