ՀՀԿ-ականները կդինջանան միմիայն այն դեպքում, երբ կհարուցվեն քրեական գործեր

148

ՀՀԿ-ականները կդինջանան միմիայն այն դեպքում, երբ կհարուցվեն քրեական գործեր

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Facebօok– ի իր էջում գրել է.  ՀՀԿ-ականները կդինջանան միմիայն այն դեպքում, երբ իրենց իշխանության օրոք պետական բյուջեի, միջազգային վարկերի ու դրամաշնորհների իրացման վերաբերյալ կներկայացվեն ամբողջական ուսումնասիրություններ վատնումների, յուրացումների մասին և որոնց հիման վրա կհարուցվեն քրեական գործեր:

Եվ վերջապես կհասնենք ՀՀԿ-ի որպես հակասահմանադրական կուսակցության գործունեության վերաբերյալ իրավական գնահատականին ՀՀ արդարադատության առջև:

Իսկ առայժմ օգտվելով անմեղության կանխավարկածից թող բարբաջեն, բայց բացի օրենքից և իրավական նորմերից կա նաև քաղաքական պատասխանատվություն, որի գիտակցման պարագայում պարզապես կլռեին:

Ով ով, գոնե արդարության մասին, քաղաքական ազատությունների մասին, խոսքի, կարծիքի ազատության մասին, Դուք չէ, որ պետք է խոսեք: Ի դեպ, համատարած ապօրինությունների, կազմակերպված և համակարգային կոռուպցիայի, անպատժելիության համար քաղաքական պատասխանատվություն վերցնելու համար էլ է պետք քաղաքական կամք:

Լռեք, խորհեք, մտածեք, նոր խոսեք…

Ինչ որ ասեք, գրեք, կարող է օգտագործվել Ձեր դեմ…



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache