ՀՀԿ-ականները շտապ ժողով են արել. ինչ որոշում է կայացվել

196

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր Հայաստանի հանրապետական կուսակցությունը շտապ հավաք է կազմակերպել: Նախքան Ազգային ժողովի նիստի մեկնարկը` ՀՀԿ խմբակցությունը հավաքվել է` որոշելու «կռիսների» ճակատագիրը:

Մասնավորապես, ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀԿ-ում փորձել են հասկանալ` ինչ է սպասվում Ֆելիքս Ցոլակյանին և Շիրակ Թորոսյանին: Որոշել են Ֆելիքս Ցոլակյանին նկատողություն տալ, Շիրակ Թորոսյանին հեռացնել խմբակցությունից:

Վերջնական որոշումը մեկ շաբաթից կկայացնեն:

Մինչ այդ նկատենք, սակայն, որ խմբակցությունից հեռանալով` Շիրակ Թորոսյանը կարող է ցանկության դեպքում շարունակել պատգամավորական գործունեությունը` արդեն որպես անկախ պատգամավոր: ՀՀԿ-ն չի կարող նրան ստիպել վայր դնել մանդատը:

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ ժողովին Ֆելիքս Ցոլակյանը ներկա է եղել, Շիրակ Թորոսյանը` ոչ:  Հիշեցնենք` նրանք կողմ էին քվեարկել Նիկոլ Փաշինայնի վարչապետությանը` առանց ՀՀԿ-ի «թույլտվության»:

Տես նաև՝ ՀՀԿ-ն Ֆելիքս Ցոլակյանից 200 հազար դոլար է պահանջում. «Ժողովուրդ»



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache