ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ

0

hraparak.am — Թերեւս Հանրապետականների համար է ասված՝ կյանքը բումերանգ է խոսքը: Սերժ Սարգսյանի անփոխարինելիությունը տենդորեն ապացուցող, նրա համար կուրծք ծեծող մոլի ՀՀԿ-ականները այսօր ստիպված նույն խոսքերն են շռայլում Կարեն Կարապետյանի հասցեին: Քանի դեռ Սերժ Սարգսյանը պետք է ընտրվեր վարչապետ, նրանք թերագնահատում էին Կարեն Կարապետյանին՝ շեշտելով միակ առաջնորդի անվտանգության երաշխավոր լինելու մեծ դերը: Իսկ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ստիպված սազը առել, իրենց վարչապետի նոր թեկնածուին են գովում ու դա անում են այն մարդիկ, ովքեր Կարեն Կարապետյանի մասին վատ էին խոսում՝ Շարմազանով, Խոսրով Հարությունյան:

 Տպավորություն է, որ ինչպես Սերժ Սարգսյանին վնասեցին, հիմա նույն մարտավարություն են ընտրել Կարեն Կարապետյանի նկատմամբ։ Որպես ապացույց՝ մեջբերենք նախկին վարչապետ, այժմ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի վերջին շրջանում տված հարցազրույցներից մեկը։ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելուց առաջ Խոսրով Հարությունյանը հայտարարում էր, թե Սերժ Սարգսյանը բանակցային գործընթացում անհամեմատ ավելի փորձառու է, քան որևէ մեկը, Կարեն Կարապետյանը դեռ պատրաստ չէ այդ ծավալի բեռ իր վրա վերցնել, դա բավականին լուրջ, ծանր պատասխանատվություն է, ժամանակ է պետք դրա համար: Իսկ արդեն հայտնի իրադարձություններից հետո նա հայտարարում է, թե Կարեն Կարապետյանը պետք է ստանձնի քաղաքական մարմնի ղեկավարումը:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache