good-banner
Լրահոս

ՀՀԿ-ի՝ անդավաճան դավաճանները. «Կայնեք, տենանք՝ ինչ ա գալիս գլխներիս»

 

araqel-movsisyan

ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանն անդրադառնալով հարցին՝ անակնկա՞լ էր Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալը, արձագանքեց. «Կարող ա ոտներդ սոթ տա, ընկնեք-մեռնեք, մի րոպե հետո չգիտեմ ինչ կլինի»: Իսկ հարցին՝ հնարավո՞ր է՝ դուք էլ հեռանաք ՀՀԿ-ից, պատգամավորը պատասխանեց. «Մի ճանապարհով կյանքում շարժվել եմ, տենց էլ մեռնելու եմ»: Առաքել Մովսիսյան հավաստիացրեց՝ ոչ մի դեպքում ՀՀԿ-ն չի լքի:

Նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը դեռ որոշում չի կայացրել` մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: «Ոնց ՀՀԿ-ն որոշի, այդպես էլ կանենք»,- ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է գործարարը: Լրագրողի հարցին՝ եթե առաջարկ ստանաք, կհամաձայնեք՞, նա պատասխանել է. «Դու էս թվի մարդ չե՞ս»։

ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սեյրան Սարոյանը և Մանվել Գրիգորյանը ժամանեցին ՀՀԿ խորհդի նիստին: Գեներալները չցանկացան զրուցել լրագրողների հետ: «Ես հլը բանից խաբար չեմ: Կայնեք, տենանք՝ ինչ ա գալիս գլխներիս»,- ասաց Ս. Սարոյանը:

ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չցանկացավ կարծիք հայտնել Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ: Հարցին, թե հնարավոր է մի օր ինքն էլ լքի կուսակցությունը, Ս. Խաչատրյանը պատասխանեց. «Կարող ա բոլորը լքեն, բայց ես չեմ լքի»:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

mitk.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...