Լրահոս

ՀՀԿ-ի առաջարկը Հովիկ Աբրահամյանին

 

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն օրերս հայտարարեց, թե ՀՀԿ-ն պատրաստվում է դասախոսության առաջարկ անել Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ՀՀԿ քաղաքական դպրոցում դասավանդելու համար: Աշոտյանը հայտարարեց, որ ակադեմիականությունը պետք է լինի քաղաքական բաժանումներից վեր եւ զերծ:

Առաջին նախագահի արձագանքը հնչեց խոսնակի մակարդակով, որը հայտարարեց, թե նախագահը գնահատում է Արմեն Աշոտյանի հումորի զգացումը:Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստորեն մերժեց եւ ինչ որ իմաստով նաեւ ներեց ՀՀԿ-ին, քանի որ նա կարող էր ընդունել դասախոսության հրավերն ու քարը քարի վրա չթողներ ՀՀԿ-ից, որպես քաղաքականության մեջ ապաքաղաքականության վառ դրսեւորում:Սովորելու կոչով նախօրեին հանդես էր եկել ՀՀԿ նախկին փոխնախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ապրիլի 17-ին Կարեն Դեմիրճյանի 85-ամյակի առիթով նրա շիրիմի մոտ կազմակերպված արարողությանը մասնակցելով, Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե բոլոր քաղաքական գործիչները պետք է սովորեն Կարեն Դեմիրճյան գործչից, մարդուց, պրոֆեսիոնալից:Հովիկ Աբրահամյանը նաեւ հայտարարել էր, թե իրեն շուտով կտեսնենք տարբեր հարթակներում: Թե հատկապես ինչ հարթակում, նա չի մանրամասնել: Հետաքրքիր է, ՀՀԿ հումորի զգացումը կբավականացնի՞ Հովիկ Աբրահամյանին էլ ՀՀԿ քաղաքական դպրոցում դասախոսության հրավիրելու համար՝ ակադեմիականությունն ամեն ինչից վեր սկզբունքին հավատարիմ

Թե՞ ՀՀԿ-ն կկասկածի, որ Հովիկ Աբրահամյանը չունի Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հումորի զգացումը եւ հրավերը կարող է լուրջ ընդունել ու գալ դասախոսելու:Բայց Հովիկ Աբրահամյանը կարող է լինել ՀՀԿ քաղաքական դպրոցի անգնահատելի, գրեթե անփոխարինելի դասախոսը: Ո՞վ կարող է ՀՀԿ քաղաքական դպրոցի սաներին փոխանցել հայաստանյան քաղաքականության կենսափորձը, եթե ոչ հենց Հովիկ Աբրահամյանը: Մարդ, որը հայաստանյան քաղաքականության մեջ ինքն իրեն է ստեղծել ու կերտել, քայլ առ քայլ բարձրացել գյուղական, քաղաքային, մարզային, հանրապետական նշանակության աստիճանահարթակներով:

Եվ եթե Սերժ Սարգսյանը 2015 թվականին չվերացներ նախագահի ինստիտուտը, ապա որեւէ կասկած չկա, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնից հետո ոչ թե տուն, այլ նախագահի նստավայր էր գնալու:Հովիկ Աբրահամյանի թե հաղթանակները, թե անհաջողությունները հայաստանյան իրականության պարագայում կարող են լինել իսկապես ակադեմիական ձեռնարկ բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են մուտք գործել այդ քաղաքական իրականություն կամ մտնել «մայր գետ»:Այդպիսով նաեւ Հովիկ Աբրահամյանը մշտապես կլինի Սերժ Սարգսյանի տեսադաշտում եւ նրա գործողություններն ու քայլերը կլինեն կանխատեսելի եւ տեսանելի:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing