Լրահոս

ՀՀԿ-ի սցենարով մարգինալացված Հովիկ Աբրահամյանի ֆոնին՝ Կարեն Կարապետյանից բրենդ սարքելու փորձերը. Կարեն Թումանյան

 

icon

hartak.am — Այն, որ Հանրապետական կուսակցությունն աշնան սկզբից սկսած պետք է մի բան մտածեր, որպեսզի կարողանար գոնե փոքրիշատե պատշաճ տեսքով մտներ նախընտրական փուլ, սա պարզից էլ պարզ էր: Այսինքն՝ բոլորս սպասում էինք, որ վաղ թե ուշ Հանրապետականը հասարակության դատին կներկայացնի իր կարծիքով իր նոր «հաղթաթուղթը»: Թերևս դա էր պատճառը, որ Հովիկ Աբրահամյանին ոչ մի կերպ չէին թողնում գոնե ձևի համար որևէ լավ բան անել:

Երբ նախկին վարչապետը հայտարարում էր, որ աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանալու, դա նույն իշխանական կայքերով քննադատվում էր, իսկ երբ նույնն ասում է Կարեն Կարապետյանը՝ ընկալվում է որպես ինքնատիպ անկեղծություն: Երբ Հովիկ Աբրահամյանը փորձում էր կադրային փոփոխությունների գնալ, դա նրան արգելվում էր, իսկ այսօրվա կադրային ջարդը որոշ շրջանակներում ոգևորություն է առաջացնում:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ լինի Կարեն Կարապետյանը, Հովիկ Աբրահամյանը, թե Տիգրան Սարգսյանը, առանց քաղաքական վերնախավի «դաբրոյի» քայլ չի կարող ձեռնարկել: Հանրապետականը լավ հասկանում էր, որ վաղ թե ուշ պետք է գնա թե օդիոս ֆիգուրաներից ազատվելու գործընթացով, և թե սակագներն իջեցնելուն: Նրանք նաև լավ էին հասկանում, որ այն մարդը, ում թույլատրվի նման գործողություններ կյանքի կոչել, հնարավորություն ունի բրենդ դառնալ հանրության աչքում: Եվ որոշումը երկար սպասեցնել չտվեց. Փոխվեց մարգիլացման վիճակում գտնվող վարչապետը, և նրա ֆոնին հայտնվեց Հանրապետականների կողմից նախապես մշակված սցենարի գլխավոր դերակատարը՝ Կարեն Կարապետյանը: Եվ այն, ինչ պետք է կյանքի կոչված լիներ դեռ վաղուց, սկսվեց արագացված ռեժիմով կյանքի կոչվել Կարեն Կարապետյանի տեսքով:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing