Լրահոս

ՀՀԿ կանանցից մեկը համարյա ծնկաչոք աղերսել Սերժ Սարգսյանին՝ իրեն անցողիկ տեղում գրել. «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեեւ ՀՀԿ համամասնական ցուցակը լի էր «սյուրպրիզներով», սակայն սերնդափոխություն` բառի բուն իմաստով, այնպես, որ նոր, թարմ, խոստումնալից դեմքեր հայտնվեին խորհրդարանում, տեղի չունեցավ։ Սերնդափոխությունը ՀՀԿ-ում, փաստորեն, պատկերացնում են այսպես՝ որ օդիոզներին, օլիգարխներին փոխարինեն նրանց անձնական թեկնածուները՝ որդիները, ազգականները, օգնականները, աշխատակիցները: Սրանք որակապես գրեթե չեն տարբերվում նախկին կազմից, մի բացառությամբ, որ անհայտ են հանրությանը եւ «անծանոթ դեմքի» ռեսուրս ունեն իրենց մեջ։ Ամենահետաքրքիրը կանանց պարագան էր, որոնց տեսակարար կշիռն օրենքով մեծանալու է։ Եվ ըստ այդմ բոլոր կուսակցություններում կար գրագետ, քաղաքականապես հասուն, խոսելու ունակ, պառլամենտ տանելու արժանի կանանց պակաս։   Անգամ այս պարագայում Հանրապետականի կուլիսներից լուրեր էին հասնում, որ կանանց միջեւ դաժան պայքար է գնում՝ բոլոր նախկին պատգամավորուհիները մաքառում են նորից խորհրդարանում հայտնվելու համար։ Ֆանտաստիկ առասպելներ են պատմում, թե ինչպես է նրանցից մեկը համարյա ծնկաչոք աղերսել Սերժ Սարգսյանին՝ իրեն անցողիկ տեղում գրել։ Մյուսը ներգրավել է ոչ ավել, ոչ պակաս՝ Ղարաբաղի նախագահին, որ միջնորդի իր համար։ Բայց դրանով էլ չբավարարվելով՝ դիմել է իր հայտնի ազգականին՝ մեծ արվեստագետին, որ նա խոսի ՀՀ նախագահի հետ։ Կանանցից մեկի համար միջնորդելիս, որպես «հարգելի» պատճառ, մատնանշվել է նրա՝ վերջերս ամուսնալուծված լինելու հանգամանքը։ Իբրեւ՝ «երկրորդ հարվածը մի հասցրեք, տարեք՝ թող խորհրդարանում ցրվի»։ Թե այս խոսակցություններից որն է իրականություն, որը՝ լեգենդ, դժվար է պարզել։ Բայց այն, որ ՀՀԿ ցանկում են հայտնվել Մարգարիտ Եսայանը, Նաիրա Կարապետյանը, Շուշան Պետրոսյանը եւ մյուսները, անչափ խոսուն է»։   Մանրամասները` թերթի այսօրվա համարում:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing