Լրահոս

ՀՀԿ-ն բռնվել է դոպինգ օգտագործելու վրա

 

ՀՀԿ-ն բռնվել է դոպինգ օգտագործելու վրա: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, «Ելք» դաշինքի երթ-հանրահավաքի ժամանակ հայտարարել է դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:

«Մենք հիմա ԿԸՀ-ի մոտ ենք, որովհետեւ ԿԸՀ-ում քննվում է «Ելք» դաշինքի դիմումը՝ ՀՀԿ-ին դոպինգ օգտագործելու վրա բռնվելու հետ կապված: Սպորտում արդար մրցակցություն կա եւ ասում են՝ թող հաղթի ուժեղը: Ուժեղը նա է, ով շատ է մարզվել, ով առողջ է, շուտ է արթնանում, ով ամեն օր քյաբաբ չի ուտում, արդար է: Մենք ի սկզբանե իմանալով, որ մեր մեջ կա դոպինգ օգտագործած, էն էլ ինչ դոպինգներ, մի ուժ, մենք այդ փաստը բերել են ԿԸՀ, որը բացահայտվել է քաղաքացիական հասարակության կազմակերպության կողմից:

Երբ մենք ասում ենք՝ փող եք բաժանում, ասում են՝ փաստ չունեք, նման բան չկա, երբ ասում ենք՝ դպրոցի տնօրեններին եք օգտագործում, ասում են՝ դպրոցները կապ չունեն, մենք նրանց չենք խառնում: Հիմա իրենք բռնվել են դոպինգ օգտագործելու վրա»,-հայտարարեց Մարուքյանը:

Նրա խոսքով, դպրոցի տնօրենները տարբեր ծառայություններ են մատուցել իշխանությանը եւ դրա դիմաց դպրոցի տնօրենի պաշտոն են ստացել. «Նրանք սովորական, շարքային ընտրակեղծարարներ են՝ սրան-նրան ճնշելով կամ փողով»:

Անդրադառնալով ընտրակաշառքներին, Մարուքյանն ասաց. «Ոստիկանությունը մեզ ասում է՝ եկեք դիմում գրեք, ասեք, որ X-ը Y-ին փող է տվել, ժամը քանիսին, որտեղ, ինչ երբ, մենք գնանք բռնենք: Եղբայր, եթե այդ բոլորը մենք պետք է անենք, ձեզ ինչի ենք պահում, էդքան օպերատիվ աշխատող ինչի եք պահում: մենք փող բաժանողին բռնող չենք, բռնողները իրավապահներն են, որը չեն անում: Այսինքն պետական մակարդակով թույլատրված է փող բաժանել, անգամ քվոտավորված է, թե որ ուժը ինչքան եւ որտեղ պետք է բաժանի»:



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara