ՀՀԿ-ն հերքում է հանրահավաք անցկացնելու մասին լուրերը

44

lragir.am — Հայաստանի Հանրապետական կուսակցության հոկտեմբերի 15-ին հանրահավաք չի իրականացնելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով մամուլում տարածված լուրերին, թե ՀՀԿ-ն հոկտեմբերի 15-ին նախատեսում է հանրահավաք անցկացնել:

«Տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ-ն հոկտեմբերի 15-ին հանրահավաք է իրականացնելու չեն համապատասխանում իրականությանը։ Խնդրում եմ լրատվական միջոցներին Հանրապետական կուսակցությանը վերաբերող լուրեր և նորություններ հրապարակելուց առաջ ճշտել դրանց իսկությունը ՀՀԿ գրասենյակից»,- գրել է Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը նշել է նաև, որ Հավաքների ազատության սահմանադրական իրավունքից օգտվելու որոշման դեպքում ՀՀԿ-ն պատշաճ կերպով կիրազեկի հանրությանը՝ օրենքով սահմանված կարգով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache