ՀՀԿ-ն հրաժարվել է մասնակցել Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը

86

Aravot.am — Խորհրդարանում է Դանիել Իոաննիսյանը, որին հանձնարարվել են «Ընտրական օրենսգրքի» նախագծի հետ կապված աշխատանքները:

Իոաննիսյանը հանդիպում ունեցավ «Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ, հանդիպումից հետո նա լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ օրենսգրքի հետ կապված քննարկումներին առաջարկել են մասնակցել բոլոր խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերին, ՀԿ-ներին, ազգային փոքրամասնություններին. Խոշոր խաղացողներից բացի ՀՀԿ-ից, մնացած բոլորի հետ եղել են քննարկումներ, մտքերի փոխանակում, ներկայացրել ենք, լսել ենք, թե ինչ պատկերացումներ ունենք: Այդ ամենն արել ենք՝ մինչեւ նախագծում մի տառ անգամ գրելը: ՀՀԿ-ից հրաժարվեցին այդ քննարկումներից, պատճառաբանեցին, որ խորհրդարանում ստեղծվելու է հանձնաժողով: Ամեն դեպքում ես ներկայացրեցի, որ չենք ուզենա սկսել նախագծի հետ աշխատանքը, մինչեւ բոլորի հետ քննարկելը: Մենք շահագրգռված ենք, որ բոլորը ներգրավված լինեն, բայց իրենց իրավունքն է: Առաջին նախագիծը կպատրաստվի առանց ՀՀԿ-ի»:

Մենք ճշտեցինք, այսինքն, այն նախագիծը, որը կբերվի խորհրդարան, կլինի կոնսեսուս-1` ի դեմս ՀՀԿ-ի՞՝ Իոաննիսյանը պատասխանեց. «Չէ, մինչեւ ԱԺ բերելը այն քննարկվելու է, այն նաեւ կբերվի խորհրդարանական ուժերի հետ քննարկման եւ ես հուսով եմ, որ ՀՀԿ-ն արդեն այդ քննարկումներին կմասնակցի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache