Լրահոս

ՀՀԿ-ն օրենք է խախտել՝ Կարեն Կարապետյանի դեմքով

 

Ազգային Ժողովի առաջիկա ընտրությունների նախընտրական քարոզարշավի սկսելուն դեռևս մի քանի օր կա: Նախընտրական քարոզարշավը, ըստ օրենքի կմեկնարկի մարտի 5-ին, բայց այս հանգամանքը ՀՀԿ-ականներին չի խանգարում ավելի վաղ սկսել քարոզչական աշխատանքները: Երեկ մարտի 2-ի առավոտվանից, Երևանի Սախարովի, նախկին՝ Ազիզբեկովի հրապարակում, շենքերից մեկի ճակատին փակցվել է վարչապետ Կարեն Կարապետյանի մեծ լուսանկարը 6 թվով,  «Անվտանգություն և առաջընթաց» գրությամբ և ՀՀԿ տարբերանշանով:

Վերջին շաբաթներին ՀՀԿ-ականները ամեն կերպ փորձում են համոզել հանրությանը, որ առաջիկայում տեղի են ունենալու անբիծ ընտրություններ ու այս անգամ ընդդիմադիրները չեն կարողանա սևացնել իրենց: Ի հակադրություն այս խոսքերի՝ ՀՀԿ-ականները կուսակցության ղեկավարների դեմքով՝ օրենքի խախտմամբ են սկսում ընտրությունները: Կարեն Կարապետյանը՝ իր լուսանկարով և ՀՀԿ կարգախոսով օրենքի խախտում է թույլ տալիս: Վարչապետը լինելով նորաթուխ ՀՀԿ-ական, որը եկել էր համոզելու ժողովրդին, որ ներկայիս ՀՀԿ-ն այլևս նախկինը չէ ,վարվում է այնպես ինչպես վարվել են նախկին ՀՀԿ-ականները:

Լուսանկարը CivilNet.am լրատվականի

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing