ՀՀԿ-ն որոշել է ազատվել միլիոնատեր դատախազից

79

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը պատրաստվում է աշնանը մեկնարկելիք նստաշրջանի ընթացքում անվստահություն հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Irakanum.am-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՀԿ-ականներին զայրացրել է գլխավոր դատախազի՝ Քոչարյանի երաշխավորագիր ստորագրությունը մերժելը։ Նրանք հայտարարել են, որ Արթուր Դավթյանը գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվել է հենց իրենց շնորհիվ եւ հիմա ապաշնորհ գործունեություն է ծավալում։ Ըստ ՀՀԿ-ական մեր աղբյուրների նման որոշման ՀՀԿ խմբակցությունում հանգել են հատկապես այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը բավարարեց Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը եւ երկրորդ նախագահին ազատ արձակեց դատարանի դահլիճից։

Irakanum.am-ը ներկայացնում է նաեւ, թե ինչ ճանապարհ է անցել Արթուր Դավթյանը եւ ինչ եկամուտներ ունի։
ՀՀ գլխավոր դատախազ, Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Դավթյանը 1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը, որն ավարտել է 1999 թվականին։ Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։ 2001 թվականին ավարտելով մագիստրատուրան` ընդունվել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։

Մասնագիտական գործունեություն
2000-2006թթ. Արթուր Դավթյանը դասախոսել է Երևանի պետական համալսարանի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում։
2006-2007թթ. Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ։
2007-2008թթ.-ին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։
2008-2012թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։
2012-2013թթ.-ին զբաղեցրել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ։
2013-2016թթ. զբաղեցրել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնը։
2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։

ՀՀ Ազգային ժողովի`15.09.2016 թվականի որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։
Դավթյանը հայտարարագրեր է ներկայացրել և որպես Երևան քաղաքի դատախազ, և որպես ՀՀ գլխավոր դատախազ, և որպես գլխավոր դատախազի տեղակալ:

2013 թվականի տարեկան հայտարարագրում՝ ներկայացված 2014-ի փետրվարի 18-ին, որպես Երևանի դատախազ, Դավթյանը հայտարարագրել է շարժական գույք, որի տվյալները սակայն պաշտպանված են: Ներդրումների, փոխառությունների, անշարժ գույքի մասին տվյալները բացակայում են:

2013 թվական/ Երևանի դատախազ Տարեկան հայտարարագիր
Անձի դրամական միջոցները
8,000,000.00 ՀՀ դրամ
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը/ Այլ եկամուտներ 11,916,277.00 ՀՀ դրամ
2013 թվականի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում, որը Դավթյանը ներկայացրել է 2014 թվականի մարտի 5-ին՝ որպես Երևանի դատախազ, Դավթյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, 1 բնակարան, 3 հողամաս: Վերջինս հայտարարագրել է VOLKSWAGEN TOUAREG 3.2 մակնիշի մարդատար մեքենա:

2013 թվական/ Երևանի դատախազ Պաշտոնը ստանձնելու հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 8,000,000.00 ՀՀ դրամ
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը/ Այլ եկամուտներ 14,986,040.00 ՀՀ դրամ
2014 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Դավթյանը 8,000,000.00 ՀՀ դրամով օտարել է մարդատար մեքենան: Տվյալներ չկան անշարժ գույքի,մ ներդրումների, փոխառությունների մասին:
2014 թվական/ Երևանի դատախազ Տարեկան հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 15,000,000.00 ՀՀ դրամ
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը/ Այլ եկամուտներ 17,944,930.00 ՀՀ դրամ
2015 թվականի տարեկան հայտարարագրում Դավթյանը հայտարարագրել է բացառապես դրամական միջոցները և եկամուտները:
2015 թվական/ Երևանի դատախազ Տարեկան հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 18,000,000.00 ՀՀ դրամ
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Այլ եկամուտներ 13,022,467.00 ՀՀ դրամ

2016 թվականին Արթուր Դավթյանը երեք հայտարարագիր է ներկայացրել: Դրանք մասին գրել ենք՝ ըստ ներկայացման տարեթվերի:

2016 թվականի հուլիսի 6-ին՝ որպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացրած հայտարարագրում, Դավթյանը նշել է, որ ունի անհատական բնակելի տուն, բնակարան, 3 հողամաս:
2016 թվական/ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Պաշտոնը ստանձնելու հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 18,000,000.00 ՀՀ դրամ
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Ստացված փոխառություններ (վարկեր) 16,824,032.00 ՀՀ դրամ
2016 թվականի՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում, որը Դավթյանը ներկայացրել է սեպտեմբերի 29-ին, նշված է, որ վերջինս պաշտոնապես ունի 1 անհատական տուն, 3 հողամաս: Վերջինիս փոխառությունները կազմել են 10000000.00 ՀՀ դրամ:
2016 թվական/ ՀՀ գլխավոր դատախազ Պաշտոնը ստանձնելու հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 28,000,000.00 ՀՀ դրամ
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Ստացված փոխառություններ (վարկեր)/ Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը/Այլ եկամուտներ 40,290,073.00 ՀՀ դրամ
2016 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն Դավթյանը 19,000,000.00 ՀՀ դրամով օտարել է բնակարանը: Բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները կազմել են 10,000,000.00 ՀՀ դրամ:
2016 թվական/ ՀՀ գլխավոր դատախազ Տարեկան հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 8,000,000.00 ՀՀ դրամ
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Ստացված փոխառություններ (վարկեր)/ Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը/Այլ եկամուտներ 44,969,189.00 ՀՀ դրամ
2017 թվականի տարեկան հայտարարագրից՝ ներկայացված 2018-ի մարտի 28-ին, պարզ է դառնում, որ Դավթյանը 43,000,000.00 ՀՀ դրամով ձեռք է բերել անհատական բնակելի տուն, իսկ 102,445.00 ՀՀ դրամով օտարել է հողամասը:
2017 թվական/ ՀՀ գլխավոր դատախազ Տարեկան հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 8,000,000.00 ՀՀ դրամ
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Այլ եկամուտներ 15,809,013.00 ՀՀ դրամ




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache