Լրահոս

ՀՀԿ-ն որոշել է «կարգալույծ» հռչակել և «գահընկեց» անել Թոխմախի Մհերին. Էրեբունի համայնքը հանձնվում է այլ քրեականների

 

Այսօրվա մամուլը գրում է. «ՀՀԿ-ի հետ կամուրջներն այրելուց ու Ծառուկյանի ցուցակում որդուն տեղավորելուց հետո բավական բարդացել է Մհեր Սեդրակյանի վիճակը։ ՀՀԿ-ն որոշել է վերջնականապես «կարգալույծ» հռչակել և «գահընկեց» անել Թոխմախի Մհերին, ում բազմաթիվ քրեական հանցագործությունները չնկատելու են տվել ՀՀ բոլոր իշխանությունները։ ՀՀԿ վերնախավի որոշմամբ՝ Էրեբունի համայնքը հանձնվում է այլ քրեականների՝ Պիստին ու Վստրեչի Ապերին։

Մհեր Սեդրակյանը ի պատասխան՝ օգնություն է խնդրել ՀՀԿ-ի իր ընկերներից, մասնավորապես Գագիկ Բեգլարյանից, սակայն նրանք չեն կարողացել կամ չեն ցանկացել օգնել Սեդրակյանին։ Ստեղծված իրավիճակում, սակայն, Սեդրակյանը կարողանում է դեռևս պահպանել իր դիրքը հանցագործ աշխարհում։

Հայտնի է, որ Երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ մեղադրվող Գաստրիկը, Ծգլը, Տլեն հենց Մհեր Սեդրակյանի շնորհիվ են արդեն երկու տարի թագավորական կյանքով ապրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում»։
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hartak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing