Լրահոս

ՀՀԿ-ն «փակեց» Կարեն Կարապետյանին

 

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին, վերլուծաբաններին, քաղաքական գործիչներին խնդրել է պրիմիտիվ բաժանումներ չանել, Կարեն Կարապետյանին չառանձնացնել որպես առանձին ֆիգուր, որովհետև նա քաղաքական թիմի՝ ՀՀԿ-ի անդամ է, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ:
«ՀՀԿ-ն ունի 4 տեղակալներ, առանցքային շատ գործիչներ, սա մի մեծ թիմ է, որի ղեկավարը նախագահ Սարգսյանն է: … Մեծ հարգանք ունենալով վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ՝ պետք է ասեմ, որ նա իրականացնում է քաղաքականություն, որը մշակվում է ՀՀԿ-ում: Նրանք, ովքեր դա չեն գիտակցում, արհեստական ջրբաժաններ ու լարումներ են փորձում մտցնել ՀՀԿ-ի ու Կարեն Կարապետյանի միջև», Tert.am-ի հետ զրույցում ասել է Էդուարդ Շարմազանովը, ավելացնելով, որ 2018թ.-ին մի բան պարզ է՝ իշխանության, նոր կառավարության ձևավորումն իրականացնելու է իշխող կուսակցությունը՝ ի դեմս ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի:
Իհարկե, ամեն ինչ ճիշտ է, եւ Սահմանադրության համաձայն՝ իշխող կուսակցությունն է որոշելու, թե ով է լինելու պետության առաջին դեմքը 2018-ին: Իր հերթին, Կարեն Կարապետյանը, լինելով հանրապետական, պետք է իրականացնի «ՀՀԿ-ում մշակված քաղաքականությունը»:
Սակայն, այս ամենի կողքին առկա է նաեւ մեկ այլ իրականություն, որը վերաբերվում է Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրողություններին եւ իշխանության ձեւավորման տրամաբանությանը: Ըստ այդմ, 2018-ի խնդիրն առաջին դեմքի՝ նոր կառավարության ու վարչապետի նշանակումը չէ, այլ՝ նշանակման իրավունքի, այսինքն՝ իրական իշխանության, մեծամասնության խնդիրը: Սա հստակ ձեւակերպել էր ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանը, ասելով, որ ԳՄ անդամը ամենալավ պաշտոնն է, որովհետեւ պաշտոններն այդտեղ են նշանակում:
Փաստացի, Շարմազանովը կրկնում է այս թեզը, ավելի լայնացնելով շրջանակը՝ իշխող կուսակցություն՝ ի դեմս ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing