Լրահոս

ՀՀԿ-ն սպառնում է աշխարհին

 

Այսօր մեկնարկեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Կուսակցությունները սկսել են համացանցում տարածել իրենց քարոզչական տեսահոլավակաները:Հանրության կողմից ամենաշատ քննադատվող տեսահոլավոկը, ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ էլ ՀՀԿ տեսահոլովակններն են:

ՀՀԿ-ն նախընտարակ շրջանում կարծես կտրվում է իրականությունից և հանրությանը փորձում է մոլորեցնել գեղեցիկ տեսահոլովակներով և այդ տեսահոլովակներում հայտնի մարդկանց երևալով: Այս անգամ ՀՀԿ քարոզարշավի մաս են դարձել Հենրիխ Մխիթարյանը, Լևոն Արոնյանը և Արթուր Աբրահամը, իսկ կուսակցության ամենաքննադատվող երգը կատարում է Ռեինկարնացիա խումբը: Երգը կոչվում է  «Փոխենք աշխարհը», որով ՀՀԿ-ականները ցույց են տալիս թե ինչ հրաշալի ու ծաղկուն երկիր են դարձնելու Հայաստանը:

2012 թվականին ՀՀԿ-ն Ազգային Ժողովի ընտրություններին ներկայանում էր «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով: Ինչպես տեսնում ենք նախորդ անգամ ՀՀԿ-ն ևս հայտարարում էր փոխվելու մասին: Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀԿ-ն ստացավ ձայների մեծամասնությունը: Թվում էր, թե հանրությունը հավատացել է, մնում է ՀՀԿ փոխվի: Անցյալ հինգ տարիների ընթացքում ՀՀԿ-ն ոչ միայն չփոխվեց, այլև աղետալի վիճակի հասցրեց պետությանը:  Նախորդ ընտրություններին ՀՀԿ-ն խոստանում էր ՀՆԱ աճը տարեկան դարձնել 6 տոկոս, իսկ իրականության մեջ ՀՆԱ աճը չգերազանցեց 3,5 տոկոսը:  ՀՀԿ-ն խոստանում էր աղքատությունը նվազեցնել 8-10 տոկոսով, իսկ ըստ պաշտոնական տվյալների աղքատությունը վերջին հինգ տարիներին կրճատվել է 2,6 տոկոսով, սակայն այս թվերն էլ առժանահավատ չեն և բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ իրականում աղքատության մակարդակը ավելացել է:  Իշխող ուժը խոստանում էր բացել 100 հազար նոր աշխատատեղ, իսկ իրականում գործազրկությունը ավելացավ 15 հազարով: Հանրապետականի հաջորդ խոստումը նվազագույն աշխատավարձերի կրկնակի աճն էր, իսկ իրականում նվազագույն աշխատավարձը բարձրացավ 70 տոկոսով:  2012-ին իշխանությունները խոստանում էին ծնելությունը բարձրացնել 1,8 անգամ, սակայն ծնելությունը նվազեց 4 տոկոսով: Այս ամենին պետք է գումարել ՀՀԿ իշխանության տարիներին երկիրը լքած 350 հազար քաղաքացիներին ու ապրիլյան պատերազմը և կստանանք փոփոխությունների այն ամբողջական պատկերը, որը բերեց ՀՀԿ-ն:

Եվ նման արդյունքներով ՀՀԿ-ն այս տարի արդեն առաջարկում է փոխել աշխարհը: Սա իրապես սպառնալիք է ամբողջ աշխարհի համար: Աշխարհը չի կարողնա դիմանալ ՀՀԿ փոփոխություններին:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing