Լրահոս

ՀՀԿ-ն սպասում է, թե ինչ կասի Մոսկվան

 

timthumb-660x330

Հանրապետական կուսակցությունը դեռ չի որոշել՝ ով է լինելու ցուցակի առաջին համարում։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Դեռ չենք քննարկել ցուցակի հետ կապված հարցեր՝ ով է լինելու, ով չի լինելու, ով է լինելու առաջին համարը, կքննարկենք հունվարի 26-ին կայանալիք խոհրդի նիստից հետո:»,- ասաց նա։

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ ՀՀԿ խորհրդի նիստը հետաձգվել է, քանի որ հունվարի 24-ին Կարեն Կարպետյանը հրավիրվել է Մոսկվա ու ՀՀԿ-ում սրտատրոփ են սպասում, թե ինչպիսի որոշում այնտեղից կբերի վարչապետը: Միայն Կարեն Կարապետյանի գալուց հետո  հստակ կդառնա, թե ինչ  դերակատարում կունենա նրա թիմը ՀՀԿ-ում, իսկ Կարապետյանի դերի որոշումը կհստակեցնի նաև մյուս ՀՀԿ-ականների դերակատարումը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing