ՀՀԿ-ն ճաքեր է տալիս. ով է հաջորդը

167

araratnews.am — Քիչ առաջ անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը, նշելով, որ դուրս է գալիս կուսակցությունից:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ անդամ, կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ ծանոթ չէ հայտարարությանը, մեկնաբանություններ չտվեց:

Կարկառուն հանրապետականներից շատերն էլ, ձայները մեկ արած, հեռախոսազանգերին չեն պատասխանում, հավանաբար դեռ չգիտեն, ինչպես մեկնաբանել Արթուր Գևորգյանի՝ կուսակցությունը լքելու մասին որոշումը:

Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերին ՀՀԿ-ի շարքերը լքելու մասին հայտարարելու են մի շարք այլ հանրապետականներ ևս: ՀՀԿ-ից դուրս կգան և կփորձեն նոր կառավարության հետ հարթել իրենց հարաբերությունները Միհրան Պողոսյանը, Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), Արման Սահակյանը, Աշոտ Արսենյանը և որոշակի կապիտալի տիրապետող այլ կուսակցականներ:



Загрузка...