Լրահոս

ՀՀԿ-ն ու Ծառուկյան դաշինքը սկսել են ընտրակաշառքի բաժանումը. Ահազանգ

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգեր է ստացել, որ երեկվանից Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները սկսել են ընտրակաշառք բաժանել՝ այցելելով ընտրողների բնակարաններ և առաջարկելով՝ 10.000-ական ՀՀ դրամ: Նման բովանդակությամբ ահազանգեր ստացվել են հիմնականում Արագածոտնի, Լոռու  և Կոտայքի մարզերից:Ահազանգող քաղաքացիները հայտնում են, որ ՀՀԿ ներկայացուցիչները ընտրակաշառք բաժանում են պայմանով, որ ընտրողը քվեախցիկից իր հետ պետք է դուրս բերի «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը՝ ի հավաստումն այն բանի, որ «Ծառուկյան» դաշինքի օգտին չի քվեարկել:

Արմավիրի և Գեղարքունիքի մարզերից էլ ահազանգ է ստացվել «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից փաթեթներ բաժանելու մասին, դրանցում ձեռքի ժամացույցներ, շարֆեր, խմիչք և դրամապանակներ են:Համաձայն ահազանգի՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Աստղաձոր համայնքներում ընտրակաշառք է բաժանում ՀՎԿ ռեյտինգային թեկնածու Սիմոն Հակոբյանը:

Հավելենք, որ ահազանգող քաղաքացիները ցանկացել են գաղտնի պահել իրենց ինքնությունը:Նշենք, որ ավելի վաղ newsbook.am լրատվական կայքում ձայնագրություն էր հրապարակվել ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Արտակ Սարգսյանի շտաբի ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու նպատակով ցուցակագրում կատարելու վերաբերյալ: Դրա հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նաև հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն:Միաժամանակ պահանջում ենք ՀՀ Ոստիկանությունից և ԱԱԾ-ից ուժեղացնել օպերատիվ-հետախուզական գործողությունները նման հանցավոր երևույթները կանխելու, կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing