Լրահոս

ՀՀԿ-ն խուճապի է մատնվել ու սխալվել

 

Երևանի ավագանու ընտրություններն անցկացվում են այն ահազանգերի շրջանակներում, որոնք նախորդ երեք օրերին ստացվել են: Երևանի թիվ 8/16 ընտրատարածքում քվեարկելուց հետո այս մասին լրագրողներին ասաց Ելք դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:“Ընտրակաշառքի բաժանման համատարած խնդիր կա: Դա արդեն կայացած ու ապացուցված փաստ է:

Այստեղ գնահատականների առումով հետևյալը կասեմ՝ ընտրակաշառքի պրոցեսին մասնակցում են նաև քաղաքացիները, և մենք հույս ուենք, որ քաղաքացիները կհաղթահարեն ընտրակաշառքային այս հուսահատությունը”,- ասաց նա:Ըստ Փաշինյանի՝ այս ընտրություններում համատարած է ընտրակաշառքը, նախորդ ընտրությունների համեմատ կա նաև ապացուցողական հզոր բազա:

Ըստ Փաշինյանի՝ ակնհայտ է, որ առանց ընտրակաշառքի ՀՀԿ-ն հաղթելու որևէ շանս չի կարող ունենալ: Բայց խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրակաշառքով կարողանում են մարդկանց ուղղորդել դեպի իրենց:

“Դատավորը ժողովուրդն է: Ժողովուրդն ինքը պետք է ընտրի, թե ինչ դատավոր է՝ Մնացական Մարտիրոսյան է, թե ոչ”,- ասաց նա:Ըստ Փաշինյանի՝ այս անգամ իրենք ոչ միայն ընտրակաշառքի ապացույց ունեն, այլ փաստեր կան, թե ինչպես է  ոտիկանությունը՝ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ մասնակցում այդ գործընթացին:

Անդրադառնալով իրենց 15 հազար դրամի նախաձեռնությանը՝ Նիկոլ Փաշինայնն ասաց, որ նաև այդ նախաձեռնությունը ցայտնոտի մեջ գցեց ՀՀԿ-ին, նրանց սկսեցին խուճապի մատնվել, սխալներ թույլ տալ, արդյունքում՝ ընտարակաշառքի բաժանման փաստեր հայտնաբերվեցին: Նախկինում ՀՀԿ-ն, ըստ նրա, ավելի զգույշ էր գործում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing