ՀՀԿ պատգամավորների վրա ճնշում են բանեցնում անձամբ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը

0

mitk.am — Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի այսօրվա նախընտրական ելույթը բազմաշերտ էր, որտեղ արտահայտված էին թե հեղափոխական տրամադրություններն ու իրավիճակային քաղաքական գնահատականները և թե` ծրագրային բաղադրիչը:

Ելույթն` ամբողջության մեջ, դեռ առիթ կունենանք վերլուծելու, սակայն այս պահին ավելի շատ կարևոր են իրավիճակային գնահատականները, քանի որ խորհրդարանական մեծամասնության դիրքորոշման անորոշության համատեքստում այսօրվա ինտրիգը դեռ պահպանվում է:

Փաշինյանը մտահոգություն հայտնեց, թե ՀՀԿ-ն մտադիր է տապալել վարչապետի ընտրության գործընթացը: Ընդ որում` խիստ ուշագրավ է, որ թավշյա հեղափոխության առաջնորդը շեշտեց, որ պատգամավորների վրա ճնշում են բանեցնում անձամբ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանը փաստորեն նույն հարթության վրա դրեց Սարգսյանին ու Քոչարյանինըստ էության, հասկացնելով, որ իր ղեկավարած շարժումը դնում է ամբողջ համակարգի հեռացման խնդիր: Մյուս կողմից Քոչարյանի անվան հետ ասոցացում ցանկացած իշխանության նույնացնում է Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի հետավելի ընդգծելով նրա լեգիտիմության ճգնաժամը քաղաքական և բարոյական հարթությունների վրա:

Մյուս կողմիցՔոչարյանի պատասխանատվության հրապարակային ամրագրումը բացարձակապես պատահական չէ: Ըստ ամենայնի Նիկոլ Փաշինյանը, որպես հնարավոր վարկած, կանխատեսում է նաև այսօրվա ընտրական գործընթացի տապալումը և, ըստ այդմփորձում է մոդելավորել ավելի տևական զանգվածային պայքար: Այս համատեքստում Քոչարյանը ծառայում է որպես հանրային մոբիլիզացիայի գործոն, իհարկե` հակահերոսի կերպարով:

Եթե այսօր Նիկոլ Փաշինյանը չընտրվի վարչապետ, ապա հասարակությունը հստակ ազդակ կստանա, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ոչ թե ընդառաջ են գնում հասարակական տրամադրություններին, այլ իշխանությունը կիսում են Ռոբերտ Քոչարյանի հետ: Սա իսկապես կարող է հանգեցնել քաղաքական ցունամիի, որովհետև հանրային գիտակցության մեջ իշխանությունն ուղղակիորեն ասոցացվելու է արյունոտ ոճիրի հետ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache