ՀՀԿ-ում այն կարծիքին են, որ պետք է «չորով» դնել

135

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյան-ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյան բանակցություններն անցել են բավականին մոնոտոն, չնայած սկզբում Փաշինյանն իր պահանջն է դրել՝ ընտրություններ երկու-երեք ամսում, բանակցության այլ թեմա ինքը չի տեսնում։ Վահրամ Բաղդասարյանն ասել է՝ դե, դա կարող էիր նաև հեռախոսով ասել, ի՞նչ իմաստ ուներ հանդիպելը։

Որից հետո ծավալվել է ըստ էության խոսակցություն. Փաշինյանը ներկայացրել է իր փաստարկները, որոնց առարկել է Վահրամ Բաղդասարյանը՝ կապված Ընտրական օրենսգրքի, սահմանադրական փոփոխությունների ժամանակատար գործընթացների հետ։

ՀՀԿ-ում այն կարծիքին են, որ պետք է «չորով» դնել մինչև 2022թ. պառլամենտի աշխատելու տարբերակը, որպեսզի բանակցությունների ընթացքում «ստանան» գոնե եկող տարվա մայիս ժամկետը. «Իսկ եթե անկեղծ՝ բոլոր տարբերակներին էլ պատրաստ ենք, ոչ մի տարբերակ չենք բացառում. պետք է սպասել մյուս ֆրակցիաների-ուժերի բանակցային արդյունքներին, կարծում եմ՝ բանակցությունների մի քանի ռաունդ պետք կլինի»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache