Լրահոս

ՀՀԿ- ում կոնկուրսը մեծ էր, Ծառուկյանի մոտ «նեդաբոռ էր», եկա ստեղ․․․

 

de145d31fa7835f61d81b9c36346f213

Այս նախադասության վրա երևի քաղաքականությունից բան չհասկացողն էլ  բան կհասկանա։ Դպրոցական աշակերտը նույնիսկ այնպիսի միամիտ արտահայտություն թույլ չէր տա, ինչպես ՀՀԿ նախկին պատգամավորը։

Լսենք ԱԺ նախկին պատգամավոր, հանրապետական, «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանին։

Պատգամավորը հեռացել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից և Արագածոտնի մարզի «Ծառուկյան դաշինքի» տարածքային ցուցակով մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին։

Ահա թե ինչպես է բացատրում դա․

«Որոշեցի միանալ Ծառուկյան դաշինքին, քանի որ ուզում եմ Արագածոտնի մարզից ռեյտինգային ընտրակարգով մասնակցել ընտրություններին, մարզի հետ կապված ծրագրեր ունեմ, որոնք ուզում եմ իրականացնել, ՀՀԿ-ում էլ տեղ չկար, շատ էին էլի» tert.am։

Ընդունելության քննությունների նման։ Դե որ մի բաժնում տեղերը լրացված են լինում և կոնկուրսից դուրս են մնում, մի ուրիշ տեղ էլ «նեդաբոռ է լինում», այդտեղ են մտնում։ Ստացվում է այնպես, որ ՀՀԿ-ում կոնկուրսը մեծ էր, պատգամավորի միավորները չհերիքեցին, նա էլ մտավ Ծառուկյանի ֆակուլտետը։

Ստյոպա Սաֆարյանն էլ կրթական քաղաքականությունից լավ գլուխ է հանում, որ գրում է․ «Ասում է՝ Ծառուկյանի մոտ նեդաբոռ էր»։ Ասելը էլ ո՞նց է լինում։

Էլ ու՞ր մնաց, գաղափարախոսություն, նժդեհություն, այլընտրանքություն․․․

ՀԳ Հիշեցնենք, որ սույն պատգամավորը «Հրապարակ»-ի լրագրողին ասել էր, թե կառաջնորդվի այնպես, ինչպես կուսակցությունը կորոշի։

Ստացվում է, որ սա կուսակցությա՞ն որոշումն է։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hraparak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing