ՀԻՄԱ ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ, ՈՐ «ՆԻԿՈԼԸ ՃԻՇՏ ԷՐ, ՄԵՆՔ ՍԽԱԼՎԵՑԻՆՔ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

0

hraparak.am  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ով համաժողովրդական շարժման օրերին իր կուսակիցների հետ միայնակ էր թողել Նիկոլ Փաշինյանին, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ շարժման հաղթանակի հարցում իրենք ունեցել են իրենց դերակատարումը, բայց չբացահայտեց, թե որն է դա։

«Բնականաբար, մենք ունեցել ենք դերակատարում, և ես չէ ցանակցնա, որ դերակատարման մասին խոսեք։ Մենք ինչ արել ենք, բոլորը տեսել են»,-ասաց նա՝ կոչ անելով իր և Փաշինյանի միջև տարաձայնություններ չփնտրել։ Ըստ նրա՝ իրենք ինչ պայմանավորվել են, արժանապատիվ կեպով պահել են, բայց թե ինչ են պայմանավորվել, իրենք գիտեն։

Հարց հնչեց՝ իր և իրենց մոտ մեղավորության զգացում կա՞, արդյոք, որ միայնակ թողեց իր գործընկերոջը շարժման ընթացքում, հատկապես, երբ Փաշինյանը պարբերաբար հորդորում էր միանալ իրեն, բայց այդպես էլ չմիացան։

«Գիտե՞ք, ես որևէ մեղավորություն չեմ զգում, նաև իմ գործընկերները չեն զգում, որովհետև յուրաքանչյուրն իր ագղափարներով է առաջնորդվել, իր հավատացած բաներով, ու նաև ես կարծում եմ՝ սխալ է նեկայացնել այնդպես, որ մենք որևէ մեկին միայնակ ենք թողել։ Մենք բաներ ենք պայմանավորված եղել, և էդ բաները պահպանվել են։ Առաջինը՝ բռնության կիրառման ռիսկը, եթե լինի, մենք պետք է լինենք նրանց կողքին և եղել ենք նրանց կողքին։ Դրա շարունակության մեջ բազմաթիվ քննարկումներ, խոսակցություններ, պլանների քննարկում, նույնպես եղել ենք»,-ասաց Մարուքյանը։

 Նա նաև նշեց, ինքը գիտեր, թե ինչ է անելու Փաշինյանը, բայց չգիտեր՝ ինչ է անելու իշխանությունը, ու դրանով էր պայմանավորած, որ չէին հավատում, որ նման արդյունք կլինի։

Hraparak.am-ի հարցին, թե հիմա կարո՞ղ են խոստովանել կամ իրենք իրենց ներսում երբևէ խոստովանե՞լ են, որ Նիկոլը ճիշտ էր, մենք սխալվեցինք, Մարուքյանն ասաց․ «Ես ասացի, որ յուրաքանչյուրն առաջնորդվել է իր գաղափարներով։ Եթե մենք ասեինք, որ, օրինակ, մենք պետք ա առաջին օրից գնայինք դա կնշանակի, որ էդ գաղափարներին, որին մենք հավատում էինք, ուրեմն դրանք փոխվել են, ուրեմն մենք անսկզբունքային ենք»։

Մանրամասն՝ տեսանյութում



Загрузка...