Լրահոս

«Հիմա ոսկու պաշար չունենք, շուտով շատ կունենանք»

 

«Մեր ոսկու պաշարների վիճակը լավ է»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Հարցին, թե ոսկու պաշար ունե՞նք, ԿԲ նախագահը պատասխանեց. «Չէ, մեզ պետք չի էս պահին ոսկու պաշար, շատ շուտով ունենալու ենք շատ լուրջ ոսկու պաշարներ»:
Նա ասաց, որ ծրագիր են իրականացնում համաշխարհային ճանաչում ունեցող լուրջ ընկերության հետ, կառուցում են ոսկու աֆինաժի լուրջ գործարան:
«Ես վստահ եմ, որ շատ շուտով մենք կունենանք շատ ավելի լուրջ ոսկու պաշար, քան ունեցել ենք մինչև 2004 թվականը: 2004 թվականի մեր ոսկու պաշարն ընդամենը եղել է 1.6 տոննա: Իմացեք՝ էդքան մեծ ոսկու պաշար չի եղել, և էդ պահին ճիշտ որոշում է եղել դա վաճառելը, որովհետև այն եկամուտը, որն ստացել ու փոխանցել ենք բյուջե, բավական լուրջ թիվ է եղել», ասաց նա:
Այս գործարանի շնորհիվ, ըստ Ջավադյանի, անհամեմատ մեծ ոսկու պաշարներ կունենանք, քանի որ գործարանի ներուժը լինելու է տարեկան մոտ 10 տոննա:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing