Հիմա ժամանակն է, որ ԱԱԾ-ն վերանայի իմ անցյալ տարիների դիմումը զանգվածային խարդախությունների մասին. Էդմոն Խուդյան

84

Էդմոնդ Խուդյանը անդրադարձել է իր գործի վերաբերյալ Արդարադատության նախարարության՝ օրերս տարածած հաղորդագրությանը:

Խմբագրությանը հղված նամակում մասնավորապես ասվում է.

Արդարադատության նախարարության պատասխանը եկել է անցյալ իշխանությունների նշանակված կոնկրետ պաշտոնյաների կողմից: Այդ պաշտոնյաները՝ ի զարմանս ինձ, դեռևս շարունակում են պաշտոնավարել ու աղավաղել իրականությունը` մոլորության մեջ գցելով Արդարադատության նախարարին ու հանրությանը:

Իմ հայցի իրականության հետ աղերս չունենալու և աստղաբախշական պահանջի մասին: Սա կորոշի միջազգային տրիբունալը: Համենայն դեպս խնդիրը միայն իմ գումարների մասին չէ, այլ նաև տասնյակ գնորդների՝ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից: Այդ հայ ընտանիքները հսկայական գումար են վճարել բնակարան ձեռք բերելու համար, սակայն արդյունքում թալանվել են մի խումբ խարդախների կողմից` իրավական համակարգի իմացությամբ ու անգործության հետևանքով:

Արդարադատության նախարարության պարզաբանման վերջին պարբերության մեջ նշված վեճը հաշտության լուծելու վերաբերյալ իրենց մշտական պատրաստակամությունը իրականությանը բոլորովին չի համապատասխանում։ Արդարադատության համակարգի հետ յուրաքանչյուր փորձ ավարտվել է հիասթափությամբ․ ես որևէ կոնկրետ առաջարկ մինչ օրս չեմ ստացել: Յուրաքանչյուր հանդիպում օգտագործվել է գործը ձգձգելուն՝ միտում ունենալով հոգնեցնելով մարել այն ու ի վերջո ազատվել այս գործից:

2 ամիս առաջ, հեղափոխությունից ոգեվորված, եկել եմ Հայաստան, հանդիպել Արդարադատության նախարարին և, ներկայացնելով խնդիրը, առաջարկել եմ կա՛մ փոխհատուցել ինձ ու գնորդներին վնասնեևտ, կա՛մ սառեցնել միջազգային հայցը և բարեկամաբար, երկու կողմերի մասնագետների հետ նստել ու քննարկել այն, որի ընթացքում երկու կողմը կխնայեին առնվազն 500,000 ԱՄՆ դոլար: Սակայն ստացել եմ մերժում և առաջարկել գործը միջազգային ատյաններում շարունակել:

Օրեր առաջ կարդացի, որ ներկա կառավարությունն անցյալ իշխանությունների օրոք ներկայացված դիմումներն ու քրեական գործերն են վերանայում: Ես անցյալ 7 տարվա ընթացքում դիմել եմ բոլոր, կրկնում եմ՝ բոլոր հայաստանյան իրավական գերատեսչություններին, և, իմանալով որ գործը կապված է Լևոն Սարգսյանի հետ, մերժում եմ ստացել նրանցից, կամ գործը անգործության են մատնել: Կարծում եմ, որ հիմա ժամանակն է, որ ազգային անվտանգության ծառայությունը վերանայնի իմ անցյալ տարիների դիմումը զանգվածային խարդախությունների մասին: Կարծում եմ՝ այդ ժամանակ Արդարադատության նախարարությունն ու կոռուպցյաի դեմ պայքարող իրավական համակարգը հստակ պատկերացում կունենա կատարվածի մասին:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache