Հիմնադիր խորհրդարանը և Սասնա ծռեր խմբավորումը ՀՀ նոր իշխանություններին հորդորում են

38

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և Սասնա ծռեր խմբավորման հայտարարություն են տարածել «Հայաստանը վասալային կարգավիճակում պահելու կրեմլյան նոր փորձի առթիվ»: Հայտարարությունում նշված է.

«Անցնող երկու ամիսներին Հայաստանում տեղի ունեցող էական զարգացումների վերաբերյալ պաշտոնապես լուռ մնալուց և իր զգուշացնող ուղերձներն ու թաքուն սպառնալիքները անուղղակի միջոցներով, մինչև անգամ հայանուն խոսնակների միջոցով փոխանցելուց հետո, Ռուսաստանը, ի դեմս արտգործնախարար Սերգեյ Լավրովի, հուլիսի 31-ի հայտարարությամբ իր առաջին պաշտոնական և հրապարակային զգուշացումն է կատարում ՀՀ նոր իշխանություններին ու ընդհանրապես Հայաստանին:

Այս կապակցությամբ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունն ու Սասնա ծռեր խմբավորումը ամրագրում են հետևյալ պարզ ճշմարտությունները:

–Սերգեյ Լավրովի հայտարարությունը ոչ միայն կոպիտ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, որն ամբողջությամբ անընդունելի է, այլև փորձում է Հայաստանը պահել վասալային կարգավիճակում, որն իհարկե դատապարտված է անփառունակ ձախողման, և որի միակ արդյունքը լինելու է Հայաստանի և հայ ժովովրդի ինքնիշխանության հասնելու վճռականության բազմապատկումը:

–Ժամանակն է, որ Կրեմլը վերջնականապես գիտակցի, որ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի կեցվածքը կախված է Հայաստանի արժանապատվության և շահերի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումից: Կրեմլի կողմից հարգանքի դեպքում Հայաստանը կմնա բարեկամ և գործընկեր երկիր: Այդ հարգանքի բացակայության դեպքում Ռուսաստանը կկորցնի Հայաստանը՝ որպես բարեկամ և գործընկեր երկիր:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունն ու Սասնա ծռեր խմբավորումը,

–Արձանագրելով, որ ՀՀ նոր իշխանությունները իրավիճակին արձագանքում են պատասխանատվությամբ և արժանապատվությամբ, նրանց հորդորում են շարունակել բարձր պահել Հայաստանի պատիվն ու ոչ մի դեպքում չընկրկել:

–Կոչ են անում մեր ժողովրդին և բոլոր ազնիվ ուժերին մշտապես զգաստ լինել՝ ցանկացած դավադրության փորձ խափանելու համար:

–Իրենց վճռականությունն ու պատրաստակամությունն են հայտնում պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանության առկա մակարդակը և այն հասցնելու առավելագույն աստիճանի»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache