Լրահոս

Հիմնական թեկնածուն Տարոն Մարգարյանն է

 

f57f897b371ab5_57f897b371af5-thumb

hartak.am — Այսօրվա մամուլը գրում է. «Երևանի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգողի հիմնական թեկնածուն քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

Հիշեցնենք, ՀՀԿ կանոնադրությունը փոփոխվեց անցյալ շաբաթ տեղի ունեցած ՀՀԿ համագումարում և վերոնշյալ պոստը նորամուծություն է: ԳՄ 21 անդամներից մեկը պետք է համակարգի ՀՀԿ Երևան քաղաքի ողջ կառույցների աշխատանքը:

«Երևանում ունենք 12 տարածքային, 31 շրջանային և բազմաթիվ սկզբնական կառույցներ, որոնց աշխատանքը համակարգելու է ԳՄ անդամներից մեկը և, իհարկե, շատ հնարավոր է, որ համակարգողը Տարոն Մարգարյանը լինի»,- ասաց Թադևոսյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am