ՀՔԾ-ն բավարար հիմքեր ունի, որ Քոչարյանի նկատմամբ այլ հոդվածներով մեղադրանք առաջադրվի

67

«Առաջին լրատվական»-ի հարցին՝ ինչպես եք գնահատում նախօրեին Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը, Մարտի 1-ի գործով մի շարք քաղբանտարկյալների պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանն ասաց․ «Շատ բացասական եմ գնահատում։

Բազմիցս ասել եմ, որ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների սահմանազանցում է կատարել և, փաստորեն, պետության սահմանադրականության դեմ ոտնձգություն է կատարել քրեաօլիգարխիկ համակարգը վերարտադրելու նպատակով»։ Փաստաբանը նաև ասաց՝ ամբողջ խնդիրն այն է, որ պետք է ուսումնասիրվեր՝ արդյո՞ք այդ դատավորը Մարտի 1-ի դեպքերի հետ կապված դատավարություններին մասնակցել է, թե՞ ոչ։

Հովիկ Արսենյանը նաև հավելեց․ «ՀՔԾ-ն բավարար հիմքեր ունի, որ Քոչարյանի նկատմամբ այլ հոդվածներով մեղադրանք առաջադրվի»։

Ամբողջությամբ՝ տեսանյութում



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache